Լրահոս

04.10.2012 14:56


«Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները հանդիպել են Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ

«Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները հանդիպել են Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ

«Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները հոկտեմբերի 4-ին՝ օրվա առաջին կեսին, Երևանում հանդիպում են ունեցել Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ, որի կազմում էր նաև «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի անդամները:

Հանդիպմանը նախաձեռնության ներկայացուցիչները խորհրդարանական խմբի պատվիրակությանն են ներկայացրել «Սարդարապատ» շարժման մոտեցումները Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, կարևորելով երկրում քաղաքացիական հասարակության կազմավորման ներկա վիճակը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող ու համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Երկուստեք կարևորվել է այս ձևաչափով քաղաքական շփումները և փոխադարձ կապերի ամրապնդումը:

Այս խորագրի վերջին նյութերը