Լրահոս

09.06.2009 19:20


Գագիկ Աբրահամյանը գոհ է հարկային փաթեթում կատարված փոփոխություններից

Գագիկ Աբրահամյանը գոհ է հարկային փաթեթում կատարված փոփոխություններից

Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված հարկային փաթեթի վերաբերյալ «7օր»-ին իր կարծիքն է հայտնել Հայաստանի ադամանդագործների ասոցիացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Աբրահամյանը։

-Փոփոխություններից հետո լավ կարծիքի եմ, բոլոր առաջարկություններն ընդունել են։ Եթե մարդիկ ազնիվ են աշխատում, թող հսկիչը նստի հաշվի։ Ես կողմ եմ այդ փաթեթին։ Այդ հարցը մենք քննարկել ենք նաև Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ, փաթեթում ահագին փոփոխություններ են կատարվել։ Սակայն դեռևս փաթեթի ճակատագիրը հայտնի չէ, Ազգային ժողովի նախագահն ասել է, որ այն պետք է քննարկվի, և կամ կներկայացվի կամ ոչ,- ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը