Լրահոս

18.10.2012 10:59


Շրջվել է բեռնատար

Շրջվել է բեռնատար

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19։40-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ւն տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեռևս չպարզված հանգամանքներում «Վոլվո-75Ա» մակնիշի 1775-10 պ/հ բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ`  Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1951թ. ծնված Ռաշիդ Հուսեյնի Ռախբինը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և  տեղափոխվել Վայքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի բժշկական կենտրոն։

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է։

Այս խորագրի վերջին նյութերը