Լրահոս

11.06.2009 14:33


ՀՀԿ պատգամավորի կարծիքով՝ ներբակային բարեկարգման աշխատանքները շարունակական կլինեն

ՀՀԿ պատգամավորի կարծիքով՝ ներբակային բարեկարգման աշխատանքները շարունակական կլինեն

-Իշխող կուսակցությունը պատասխանատու է ամբողջ երկրի համար, անկախ նրանից, թե ո՞ր կուսակցությանն է պատկանում քաղաքապետը։ Բոլոր դեպքերում, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր և ապագայում պատասխանատու է ոչ միայն Երևանի, այլև ամբողջ Հայաստանի համար,-«Իրավունք դե ֆակտո» ակումբում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը։

«Ներբակային բարեկարգման աշխատանքների դադարեցումը արդյոք չի՞ նշանակում, որ դա նախընտրական քարոզարշավով էր պայմանավորված» հարցին Համլետ Հարությունյանը պատասխանել է.

-Իմ կարծիքով, այդ աշխատանքները շարունակական բնույթ կկրեն, քանի որ դրանք չշարունակելը կնշանակի, որ քաղաքապետը չի կատարում իր նախընտրական խոստումները։ Եթե այդ գործընթացները շարունակական չլինեն, ապա դա կարժանանա ընդդիմության քննադատությանը։ Քննադատողներից մեկն էլ անպայման ես կլինեմ։

 

Այս խորագրի վերջին նյութերը