Լրահոս

21.10.2012 16:04


Քննարկվել են Արցախում աստղացուցարան կառուցելու հետ կապված հարցեր

Քննարկվել են Արցախում աստղացուցարան կառուցելու հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին և հանրահայտ սփյուռքահայ ճարտարապետ Միշել Մովսեսյանին:
Արցախի նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում աստղացուցարան կառուցելու հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է նման կառույցի առկայությունը մեր հանրապետությունում, նշելով, որ այն մեծապես կնպաստի գիտության և կրթության զարգացմանը մեր երկրում:
Ըստ աղբյուրի, Բակո Սահակյանը կարևորել է այս ոլորտում առաջատար երկրների փորձի ու Սփյուռքի ներուժի օգտագործումը` այն համարելով աշխատանքների պատշաճ իրականացման լավագույն հիմքերից մեկը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը