Լրահոս

22.10.2012 00:10


Իսրայելն ու ԱՄՆ–ը սկսել են պատմության մեջ ամենախոշոր հակահրթիռային պաշտպանության համատեղ զորավարժությունները

Իսրայելն ու ԱՄՆ–ը սկսել են պատմության մեջ ամենախոշոր հակահրթիռային պաշտպանության համատեղ զորավարժությունները

Իսրայելի և ԱՄՆ-ի զինվորականները հոկտեմբերի 21-ին սկսել են պատմության մեջ ամենախոշոր հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համատեղ զորավարժությունները: Դրանցում ներգրավված են երկու երկրների հազարավոր զինվորներ ու հրթիռային համակարգեր: Զորավարժությունների հիմնական մասը տեղի կունենա Իսրայելի տարածքում և մերձափնյա ջրերում:
Դաշնակիցներն ասում են, թե զորավարժություններին պատրաստվել են երկու տարի, և դրանց անցկացումը «ոչ մի կապ չունի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ»:

Այս խորագրի վերջին նյութերը