Լրահոս

11.06.2009 16:51


Անդրանիկ Քոչարյանը Փաստահավաք խմբի նախկին անդամներին կոչ է արել՝ հավաքվել ու շարունակել աշխատանքը

Փաստահավաք խմբի ընդդիմադիր ներկայացուցիչներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում ասել են, թե չեն բացառում, որ անգամ խմբի գործունեության դադարեցումից հետո իրենք կարող են սեփական զեկույց ներկայացնել։ Անդրանիկ Քոչարյանը խմբի նախկին անդամներին կոչ է արել՝ հավաքվել ու շարունակել աշխատանքը։ Նա նշել է, որ Փաստահավաք խումբն ավարտել է մարտի 1-ին օգտագործված հատուկ միջոցների՝ մասնավորապես «չերյոմուխայի» վերաբերյալ ուսումնասիրությունն ու պատրաստվում է այսօր ևեթ այդ փաստաթուղթն ուղարկել Սամվել Նիկոյանին։ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է նաև, որ ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների մասին Փաստահավաք խմբի կարծիքը կարդալուց հետո մարտիմեկյան խորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարեր քննիչ Վահագն Հարությունյանի գլխավորած՝ մարտյան դեպքերով զբաղվող Հատուկ քննչական խումբը։

-Հանձնաժողովն այդ փաստաթուղթը կարդալուց հետո պարզապես պետք է մեկ խնդիր դներ՝ լուծարել պարոն Վահագն Հարությունյանի քննչական խումբը, ստեղծել նորը, անաչառը։ Ես կարծում եմ, որ Հայաստանում այդպիսի քննիչների կարելի է գտնել, ստեղծել նոր քննչական խումբ, նախաքննական մարմին, որը պետք է լրջորեն զբաղվեր մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրության արդյունքով,- ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը