Լրահոս

12.06.2009 16:10


Քաղաքագետի կարծիքով` «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի որոշումը Հայաստանի զարգացածության և ժողովրդավարության հետ կապ չունի

Քաղաքագետի կարծիքով` «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի որոշումը Հայաստանի զարգացածության և ժողովրդավարության հետ կապ չունի

Հունիսի 11-ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստում որոշում է կայացվել դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը:

-Չեմ կարծում, թե այդ քայլը պայմանավորված էր այս ընտրություններով։ Առաջին հերթին, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայում ղեկավարությունը փոխվել է, և չեմ կարծում, որ այդ հանգամանքն այս հարցում դեր չխաղար։ Երկրորդ պատճառը մարտի 1-2-ի իրադարձություններն էին, որոնք հետք թողեցին Հայաստանի վարկանիշի վրա։ Եվ վերջապես,այդ հարցն ընդհանրապես կապ չունի Հայաստանի զարգացածության և ժողովրդավարության հետ,- «Տեսակետ» ակումբում ասել է Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Գումարի կասեցումը նա չի պայմանավորում նաև «ՆԱՏՕ»-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու փաստով։ Նրա կարծիքով, այն հանգամանքից, որ Հայաստանում 70 մլն դոլարի ճանապարհներ չեն կառուցվի, «ո՛չ ընդդիմությանը լավ կլինի, ո՛չ ժողովրդավարությունը կշատանա, ո՛չ մարդիկ ավելի լավ կապրեն»։ Այդ իսկ պատճառով քաղաքագետը հուսով է, որ այդ որոշումն ի վերջո կվերանայվի։

 

Այս խորագրի վերջին նյութերը