Լրահոս

14.11.2012 13:16


Նորագավիթ. «պահեստային» գաղտնիքներ

Նորագավիթ. «պահեստային» գաղտնիքներ
Անահիտ Պետրոսյանը բնակվում է Նորագավիթի 12 փ., 20 տուն հասցեում: 2007 թ.-ից սկսել է պայքարել մի խնդիր համար, որի ակունքները թերևս մինչ այս պահը հայտնի չէին:
Տիկին Անահիտը ամեն Աստծո օր արթնանում է գարշահոտության մեջ, տան տարածքը ողոված է լինում գունավոր ջրերով. համոզված է, որ դրանք արտադրական ջրագծից եկող ջրեր են: 
Մենք մեկնեցինք նշված հասցեով...
Մեքենայից իջնելուն պես ստիպված էինք փակել մեր շնչուղիները, հետո դրա կարիքը չզգացվեց... մի քանի ժամ անց "սովորեցինք" ծանր հոտի առկայությանը: Ի՞նչ ասեն այն մարդիկ, ովքեր արդեն 20-30 տարի շարունակ ապրում են այստեղ, ընտելացել են հոտին և սովոր են լռել: Անտանելի հոտն ավելի է սաստկանում, երբ առկա է լինում ջրի կանգ և հեղհեղումներ:
Տիկին Անահիտի տանն արդեն սպասում էր քննիչը, ով պատրաստվում էր տեղազննություն իրականացնել: Ճանապարհին մեզ միացավ "Երևան"
Ջրօգտագործման պետի տեղակալ Իսրայել Հովհաննիսյանը, ով շարունակեց պնդել, որ դա ոռոգման ջրի գիծն է, իսկ ոռոգման գիծը գնում է Արարատյան դաշտավայր և ոռոգում այնտեղի դաշտերը: 
Անահիտ Պետրոսյանը համոզված է, որ դա քիմիական գործարանների արտադրական ջրերի ջրատարն է, իսկ ոռոգման գիծը գնում է ուղղահայաց և չի կարող հատվել: Սակայն Հովհաննես Իսրայելյանը շարունակում էր պնդել, որ դա ոռոգման գիծն է, այդ ջրագծին ոչինչ չի խառնվում:
Բնապահպան-ակտիվիստները առանձնացան քննիչից և ջրօգտագործման պետի տեղակալից՝ ջրի ակունքը գտնելու ակնկալիքով:
Արդյունքում հայտնվեցինք մի շինության առջև, որտեղից և հոսում էր գորշագույն ջրագիծ: Տարածքը փշալարված էր, դուռը՝ կողպեկած: Երբ Հովհաննես Իսրայելյանը քննիչի և տիկին Անահիտի հետ եկան մեր գտած վայրը, վերջինս ջրօգատործման պետի տեղակալ Հովհաննես Իսրայելյանը ոչ մի բացատրություն չգտավ՝ պարազաբանելու՝ սա ի՞նչ շինություն է, ի՞նչ ատադրամաս է, ի՞նչ կեղտոտ ջուր է,  և եթե այդքան պնդում էր, որ դա ոռոգման ջուր է, ապա ա՞յս ոռոգման գիծն է, որ գնում է Արարատյան դաշտավայրը ոռոգելու: Հովհաննես Իսրայելյանն ասաց, որ դա "պահեստային գաղտնիքներ" են...

Արդեն գրեթե ակունքի վրա էինք նա չքացավ մեր աչքից...
Սակայն տեսախցիկիցս փախչելու տեղ չուներ:
Արագ քայլերով շրջանցում էր շենքի տարածքը և հեռախոսով ինչ-որ մեկի հետ էր զրուցում, երբ նկատեց, որ տեսախցիկս իրեն է ուղղված կաշկանդվեց խոսել և անջատեց հեռախոսը: Այս ջրագծին մենք ֆիկսեցինք, որ միանում է տարբեր արտադրամասից դուրս եկող ջրեր, արտադրամասերի տարածք մուտքը փակ էր, մեզ չհաջողվեց պարզել ինչ ընկերություններ են աղտոտում "ոռոգման" ջրագիծը, ջրօգտագործման թույլտվություն ունե՞ն:
Հետադարձ ճնապարհին հանդիպեցինք "ոռոգման" ջրագծերին միացող ևս մեկ ջրատարի, որտեղից ահավոր անտանելի գարշահոտություն էր "բուրում":
Բնապահապանության նախարարությունը շարունակում է հերքել, որ դա արտադրական ջրագծեր են, ավելին, լաբորատոր փորձաքննություն է իրականցնում և միայն բանավոր տեղեկացնում, որ դա նորմալ ոռոգման համար նախատեսված ջուր է և հիմնվում "Երևան" Ջրօգտագործման կազմած եզրակացության վրա:
Առկա է գարշահոտություն, իսկ ո՞վ, ի՞նչ է կոծկում, դեռ հայտնի չէ:
 Թեհմինե Ենոքյան

Այս խորագրի վերջին նյութերը