Լրահոս

15.11.2012 19:56


ՀՅԴ առաջարկությունները

ՀՅԴ առաջարկությունները

ՀՅԴ առաջարկությունները 2013 թվականի պետական բյուջեի նախագծի և վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության վերաբերյալ 

1. Երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով անհրաժեշտ է արագընթաց կարգով, հասարակական և քաղաքական ուժերի մասնակցությամբ և կարող ուժերի ներգրավմամբ մշակել երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման նոր ռազամավարություն,

 

2. Անհրաժեշտ է դադարեցնել երկրի բյուջեն, որպես նպատակ դիտելու քաղաքականությունը: Բյուջեները պետք է մշակվեն առնվազն եռամյա ծրագրային հենքի վրա` այն դիտելով որպես հանրապետության միջին ժամկետ և երկարաժամկետ կայուն զարգացման ուղենիշեր ապահովող միջոց:

 

3. Սոցիալ-տնտեսական զարգացման ուղենիշային թիրախները, մասնավորապես, պետք է լինեն զբաղվածության մակարդակը առնվազը 65%-ի հասցնելը, ներդրումների կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ առնվազն 35%-ի հասցնելը, բյուջետային եկամուտների դիվերսիֆիկացումը և պետական բյուջեի եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը հեռանկարում առնվազն 35%-ի հասցնելը, հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առնվազը 25%-ի, ուղղակի հարկերի տեսակարար կշիռը հարկային մուտքերի առնվազն 50%-ի հասցնելը:

 

4. ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 1031,6 մլրդ. դրամի ընդհանուր եկամուտ: Առաջարկում ենք նախատեսված եկամուտները ավելացնել 50,0 մլրդ. դրամով (հիմնավորումը գրավոր ներկայացվել է կառավարությանը), և ուղղել հետևյալ միջոցառումների իրականացմանը`

 a. Արտահանման ուղղված արդյունաբերության զարգացման աջակցություն – 2 մլրդ. դրամ,

b. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` տարաբնակեցման հայեցակարգի մշակման և գործադրման հարցում աջակցություն ցուցաբերելու համար – 10,0 մլրդ. դրամ,

c. Սփյուռքահայերի ինտեգրման ծրագրի լրացուցիչ 50 մլն. Ֆինանսավորման ավելացում` ՀՀ-ում և ԼՂՀ-ում սիրիահայերին աջակցության նպատակով,

d. Գյուղացիական տնտեսություններին վարելահողերի նպատակային նշանակության օգտագործման, պարարատանյութերի, վառելանյութի և սերմացուի ձեռք բերման համար պետական աջակցության համար - 4,0 մլրդ. դրամ,

e. Գիտության թեմատիկ ծրագրերի թիվը 100-ով ավելացելու և միջին աշխատավարձը 120,000 դրամ սահմանելու նպատակով – 1,3 մլրդ. դրամ,

f. Ոչ մետաղական հանքանյութերի մշակման ոլորտի ինովացիոն ծրագրերի մշակում, արտադրական և իրացման ցանցերի ստեղծում – 0,5 մլրդ. դրամ,

g. Սահմանամերձ տարածաշրջաններում ենթակառուցվածքների զարգացում – 8 մլրդ. դրամ:

h. 3 և ավելի երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափի բազմապատկում – 8.2 մլրդ դրամ,

i. Նվազագույն աշխատավարձի բարձրացում – 16,0 մլրդ. դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը