Լրահոս

20.11.2012 17:00


Վնասի վերականգնումը կազմել է 95 %

Վնասի վերականգնումը կազմել է 95 %

2012թ. երրորդ եռամսյակում դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 93 քրեական գործ` 132 անձի նկատմամբ, որոնցից դատապարտվել  է  127 անձ` 88 քրեական գործով: Ընդ որում դրանցից 33 քրեական գործով 51 անձի նկատմամբ կիրառվել է դատական քննության արագացված կարգ:

Դատապարտված 127 անձից 52-ը կամ դատապարտված անձանց 40,9 %-ը եղել են պաշտոնատար անձինք: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հանրապետության դատարաններում լսված բոլոր քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել է  1 մլրդ 448 մլն 361 հազ. դրամ, որից պետությանը պատճառված վնասը` 1 մլրդ 368 մլն 850 հազ. դրամ: Պետությանը պատճառված նյութական վնասից վերականգնվել է 429 մլն 464 հազ. դրամ կամ 31,3 %-ը:  

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում դատարան ուղարկված 17 քրեական գործից 16 քրեական գործով 18 անձանցից 15-ը դատապարտվել է ազատազրկման, իսկ 3-ը` տուգանքի, այսինքն` ազատազրկումը կազմել է 83,3%:

Հաշվետու ժամանակահատվածում նախաքննության փուլում ոչ արդարացման հիմքով քրեական գործերից կարճվել են 54-ը, որոնցից պետությանը պատճառված վնասը կազմել է 6 մլրդ. դրամ, որն 95%-ով վերականգնվել է: Իսկ մերժված նյութերով  պատճառված վնասը կազմել է 443 մլն   765 հազ. դրամ, որից վերականգնվել է  403 մլն 683 հազ. դրամ կամ 90,9% (նշված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է վերականգնման հիմքով` նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով):

Այս խորագրի վերջին նյութերը