Լրահոս

15.06.2009 17:05


Հարություն Առաքելյանը կարծում է` Լևոն Տեր–Պետրոսյանը և իր շրջապատը չէ, որ լիցենզիաներ են բաժանում

Հարություն Առաքելյանը կարծում է` Լևոն Տեր–Պետրոսյանը և իր շրջապատը չէ, որ լիցենզիաներ են բաժանում

-Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը թշնամական հարաբերություններ չունի հայաստանյան որևիցե քաղաքական կազմակերպության հետ։ Հետևաբար, հետագա որևէ համագործակցություն, ինքս գոնե, չեմ բացառում,- «7օր»-ի հետ զրույցում խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 12 կետից բաղկացած համագործակցության առաջարկի մասին, ասել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը։

-Բայց միաժամանակ գտնում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր շրջապատը չէ, որ լիցենզիաներ են բաժանում, թե ով պետք է ընդդիմություն լինի, ով՝ ոչ։ Գալով առաջարկված այդ կետերին, կարծում եմ, որ եթե որևիցե մի կազմակերպություն չի ընդունում այդ կետերը, բայց նույնպես զբաղվում է ընդդիմադիր գործունեությամբ, դա ամեն կազմակերպության զբաղվելիք հարցն է։ Անկեղծ ասեմ, կան մարդիկ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը, որոնց սկզբունքայնությունը ես հարգում եմ, և կան մարդիկ, որոնց մոտ ընդհանրապես սկզբունքայնության նշույլներ չեն երևում՝ իրենց թե՛ ներկա, թե՛ անցած ճանապարհով։ Այնպես որ, ՀԱԿ-ի գործունեությունը դեռ առջևում է: Մենք ուշադիր հետևում ենք, և եթե որևէ համընդհանուր կետի հետ կապված համադրում լինի, չեմ բացառում նաև համագործակցություն,-ընդգծել է ՀՌԱԿ ատենապետը։

 

Այս խորագրի վերջին նյութերը