Լրահոս

17.06.2009 14:34


ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն հանդիպել է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի հետ

Հունիսի 17-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեին: Հանդիպմանը ներկա են եղել ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների վերաբերյալ և հարակից օրենքներում կատարված փոփոխությունները:
Հանձնաժողովի նախագահ պարոն Դավթյանը տեղեկացրել է, որ ԵԽ փորձագետների բոլոր առաջարկությունները քննարկվել են և բազմաթիվ բովադակային փոփոխություններ են կատարվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգի մասին», «ԱԺ կանոնակարգ» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում, որոնք արդեն ընդունվել են և մտել ուժի մեջ: Պարոն Դավթյանը տեղեկացրել է նաև, որ ստացել են ԵԽ փորձագետ Իվ Սալոմենի վերջին հաշվետվությունը, որտեղ ասվում է, որ ԵԽ փորձագետների բոլոր էական առաջարկություններն ընդունվել են և ներառվել օրենքներում:
Արտակ Դավթյանը ներկայացրել է կատարված որոշ սկզբունքային փոփոխություններ, անդրադարձել նախատեսված ծրագրերին:

Այս խորագրի վերջին նյութերը