Լրահոս

14.12.2012 11:02


Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 22։00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տերյան փողոցում` «Ցիտադել» բիզնես կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: 

Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14։30-ին, «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրվանզադեի փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 18։00-ին, «Շևրոլե-Լաչետի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ա. Խաչատրյան և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19։00-ին, «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում բախվել է «Մինի Կուպեր»   մակնիշի ավտոմեքենայի:
«Մինի Կուպեր»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը