Լրահոս

17.12.2012 09:37


Կան դժվարանցանելի ճանապարհային հատվածներ

Կան դժվարանցանելի ճանապարհային հատվածներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը,  Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ ավտոճանապարհները, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  փակ է: Կատարվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը