Լրահոս

17.06.2009 18:37


Փաստահավաք խմբի տրամադրած նյութերը, հնարավոր է, օգտագործվեն հիմնական եզրակացության մեջ

Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող» ժամանակավոր հանձնաժողովի նիստ։ Հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է.

-Քանի որ մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը բավականաչափ նյութեր է ստացել փաստահավաք խմբի անդամներից՝ թե՛ Վահե Ստեփանյանից, թե՛ Անդրանիկ Քոչարյանից և թե՛ Սեդա Սաֆարյանից, աշխատանքային խորհրդակցության ժամանակ որոշվեց, որ ժամանակավոր հանձնաժողովի անդամներն առաջիկա օրերի ընթացքում կծանոթանան փաստահավաք խմբի անդամների տրամադրած նյութերին։ Դրանից հետո, եթե անհրաժեշտ համարենք, որ այդ նյութերում հիմնավոր եզրակացություններ կան, հնարավոր է, որ դրանք օգտագործվեն մեր վերջնական եզրակացության մեջ: Ինչո՞ւ չէ, հնարավոր է, որ անհրաժեշտության դեպքում այդ նյութերի մասին նաև մամուլում հրապարակումներ լինեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը