Լրահոս

17.06.2009 18:48


Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոսսին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոսսին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոսսին:
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների դինամիկ զարգացումը, և շեշտել երկու երկրների տարածքային վարչական միավորների միջև ուղղակի կապերի ամրապնդման ու համագործակցության ընդլայնման կարևորությունը:
Նահանգապետ Բոսսն ընդգծել է ռուս-հայկական ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք տարեցտարի ավելի ու ավելի են ամրապնդվում ու զարգանում: Նշելով, որ Կալինինգրադի մարզում ապրում են մեծ թվով հայեր, Գեորգի Բոսսն ասել է, որ նրանք լիովին ինտեգրված են մարզի կյանքում, ունեն իրենց դպրոցը, եկեղեցին, կառուցվում է մշակութային կենտրոն:
Նախագահ Սարգսյանը երախտագիտությամբ նշել է, որ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան պահպանել իրենց լեզուն ու մշակույթը:
Խոսելով տնտեսական համագործակցության հնարավորությունների մասին, զրուցակիցներն անհրաժեշտ են համարել համադրել կողմերի տնտեսական ներուժը՝ հստակեցնելու, թե ինչ ուղղություններով կարելի է ներկայացված լինել միմյանց շուկաներում:

 

Այս խորագրի վերջին նյութերը