Լրահոս

18.06.2009 18:02


Հրդեհներ

Հունիսի 17-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել որ ժամը 08.15-ին հրդեհ է բռնկվել Արագած գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.27-ին,  մարվել՝ ժամը 08.38-ին: Վ. Մնոյանին պատկանող թոնրատանը բռնկվել էր գազի 10կգ-անոց բալոնը:

Նույն օրը, ժամը 15.52-ին և ժամը 18.57-ին ահա­զանգեր են ստացվել, որ հրդեհներ են  բռնկվել Երևանի Կիևյան կամրջին հարակից տարածքում՝ Հրազդանի կիրճում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.19-ին,  մարվել՝ ժամը 17.00-ին: Այրվել է խոտ՝ 3000 քմ մակերեսով:

Նույն օրը, անձը չպարզված քաղաքացուց ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքում:

Ժամը 18.58-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է Ժամը 19.06-ին,  մարվել՝ ժամը 19.09-ին: Այրվել է խոտ՝ 1200ք.մ:

ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը