Լրահոս

18.06.2009 17:53


Խաչիկ Գալստյան. «Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում»

Խաչիկ Գալստյան. «Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում»

 

«Ձեռնարկատիրությունն ու գործարարությունը տարբեր ոլորտներ են, և ոչ մի խախտում չկա»,–ասել է Խաչիկ Գալստյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «Չի՞ խախտվում, արդյոք, Սահմանադրությունը, եթե Գագիկ Ծառուկյանը զբաղվում է գործարարությամբ»։

-Պարոն Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում։ Նա ունի շահաբաժիններ, ինչը օրենքով թույլատրված գործունեության տարատեսակ է։ Եթե կարիք կա, որ ընդհանրապես այդպիսի մարդիկ չլինեն Ազգային Ժողովում, դրա համար պետք է Սահմանադրական փոփոխություն նախաձեռնել,– ասել է Խաչիկ Գալստյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ օրերս Բելառուս կատարած այցի մասին խոսելիս նրա մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել է, որ այցելության հիմնական նպատակներից էր հայկական ապրանքների համար նոր սպառման շուկաներ փնտրելը և հայ-բելառուսական գործարար շփումներին նոր լիցք հաղորդելը։ Այցի ժամանակ ձեռք են բերվել նաև մի շարք պայմանավորվածություններ։

Այս խորագրի վերջին նյութերը