Լրահոս

19.06.2009 16:06


ԺԿ նախագահ. «Հիմա ուժեր կան, որոնք պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին»

- Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իրոք, անհրաժեշտ են, բայց չեմ կարծում, թե իշխանությունը գնա դրան։ Իշխանությանը ժամանակ է պետք՝ ուժերը վերադասավորելու։ Մինումում 1-2 տարի պետք է,-խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ ասել է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը։

Նրա կարծիքով՝ այսօր էլ կան ուժեր, որոնք պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

-Նույն Վարդան Օսկանյանն է, որը, հնարավոր է, Դաշնակցության հետ դաշինք ստեղծի, «Ժառանգություն»-ը, որը այն նույն խաղն է խաղալու, ինչ խաղում էր ՀԱԿ-ը։ Նույն սցենարն է,- ասել է նա։

ԺԿ նախագահը պնդում էր, թե Հայաստանի համար շատ լավ կլինի, եթե բոլոր ազնիվ և ազգային ուժերը հետագա քաղաքական զարգացումների ընթացքում համախմբվեն։

-Այստեղ ես տեսնում եմ Դաշնակցությանը, չնայած այսօր ՀՅԴ-ն լավ օրեր չի ապրում։ Բայց ոնց էլ լինի՝ ազգային ուժ է։ Ռամկավարները, որոնց այսօր ուզում են փլուզեն. երկրորդ Ռամկավարն են սեղծում։ Ես չգիտեմ՝ ո՞ւմ է դա ձեռնտու, բայց մի բան հստակ է՝ ումով են ստեղծում. էն Միրզախանյան, Ավտիքյան։ Ժողովուրդը գիտի՝ ով ով է,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը