Լրահոս

11.01.2013 16:54


Հյուրընկալվելով` ոսկյա շղթա է գողացել

Հյուրընկալվելով` ոսկյա շղթա է գողացել

Հունվարի 10-ին` ժամը 06:40-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի, 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հունվարի 9-ի ժամը 22:00-ից մինչև հունվարի 10-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում, իր ծանոթ Ազատուհին հյուրընկալվելով իր տանը և օգտվելով իր անուշադրությունից` գողացել է ոսկյա շղթան` պատճառելով 780 000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ազատուհին 1987թ. ծնված Ազատուհի Պ.-ն է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը