Լրահոս

12.01.2013 16:22


Թմրամիջոց՝ գրպաններից և ծաղկամաններից

Թմրամիջոց՝ գրպաններից և ծաղկամաններից
Հունվարի 11-ին՝ ժամը 16։35-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոցներ պահելու և գործածելու կասկածանքով Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցից բերման են ենթարկել 1963թ. ծնված Արսեն Ա.-ին, որի  տաբատի գրպաններից հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածներ, իսկ վերարկուի գրպանից` ծխախոտի գլանակ՝ նույն թմրամիջոցին նմանվող զանգվածով:
 Ոստիկանության ծառայողների պահանջով Արսեն Ա.-ն իր ավտոտնակից ներկայացրել է 2 ծաղկաման, որոնց մեջ առկա էին կանեփի նմանվող բույսեր:
 Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
 Հանգամանքները պարզվում են:
 Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը