Լրահոս

12.01.2013 14:14


Վենեսուելայի վարչապետը ժամանել է Կուբա՝ տեսակցելու Չավեսի հետ

Վենեսուելայի վարչապետը ժամանել է Կուբա՝ տեսակցելու Չավեսի հետ

Վենեսուելայի վարչապետ Նիկոլաս Մադուրոն նախօրեին ժամանել է Կուբա: 

Հավանա թռիչքից առաջ Մադուրոն հայտարարել է, որ կղզում կհանդիպի Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին, նրա ընտանիքի անդամներին և  բուժող բժիշկներին: 

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 11-ին Վենեսուելայի նախագահը Հավանայում հերթական վիրահատական միջամտությունն է տարել՝ կապված ավելի վաղ հայտնաբերված քաղցկեղի հետ: Հայտնի է, որ երկարատև վիրահատությունն անցել է բարդություններով, և վերջին տեղեկությունների համաձայն՝ Վենեսուելայի 58-ամյա առաջնորդն այս պահի դրությամբ պայքարում է թթվածնային ամբավարարվածության դեմ: Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Հավանա էր ժամանել նաև Արգենտինայի նախագահ Կրիստինա Կիրշները՝ Չավեսին տեսակցելու նպատակով: Բացի նրանից՝ Կուբայի մայրաքաղաքում է գտնվում նաև Պերուի առաջնորդ Օլյանտա Ումալան: Ումալան Վենեսուելայի առաջնորդին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Այս խորագրի վերջին նյութերը