Լրահոս

13.01.2013 18:27


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 18.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Միրագ-Ճարճակիս (Դերեկ), Սարալանջ, Երնջատափ, Շողակն, Թթուջուր, Ձորագլուխ, Եղիպատրուշ, Շիրակի մարզի Զարիշատ գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Վերին Գետաշեն-Մադինա, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Արագածոտնի մարզի Ափնա, Շենավան և Ծաղկաշեն, Շիրակի մարզի Բերդաշեն միջհամայնքային ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց:

Այս խորագրի վերջին նյութերը