Լրահոս

14.01.2013 10:55


Վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ ու հեռացել

Վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ ու հեռացել

Բագրատունյաց և Եղբայրության փողոցների խաչմերուկում հունվարի 14-ին՝ ժամը 01։00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ ու թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` հեռացել է:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վրաերթի հետևանքով կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը