Լրահոս

15.01.2013 13:02


ICES-ը ձևավորել է ՀՀ նախագահի ընտրություններին դիտորդական պատվիրակության կազմը

ICES-ը ձևավորել է ՀՀ նախագահի ընտրություններին դիտորդական պատվիրակության կազմը

Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը` ICES-ը, ձևավորել է դիտորդական պատվիրակության կազմը, որը պետք է ժամանի Հայաստան 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին հետևելու համար: Այս մասին տեղեկացրին ICES-ի լրատվական ծառայությունից: Մաաստրիխտում հունվարի 14-ին ICES-ը գործնական սեմինար է անցկացրել, որի արդյունքն է եղել պատվիրակության ձեւավորումը: Պատվիրակությունը, որը բաղկացած է լինելու 35 անդամից, կղեկավարի ICES-ի ղեկավար, Իսրայելի Կնեսետի 15-րդ գումարման պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: Պատվիրակության կազմում են Եվրամիության տասը երկրներ, ԱՄՆ-ը և Իսրայելը ներկայացնող 10 միջազգային փորձագետներ: Պատվիրակությունը բաղկացած է երեք ֆունկցիոնալ խմբերից՝ քաղաքական, որտեղ ընդգրկված են Եվրախորհրդարանի և ազգային խորհրդարանների պատգամավորներ, քաղաքագետներ, իրավաբանական՝ բաղկացած իրավաբաններից և նախկին դեսպաններից, և երրորդ խումբը՝ ԶԼՄ-ներ:

Երկարաժամկետ դիտորդների խմբում են 8 փորձագետներ, որոնք իրենց գործունեությունը կսկսեն փետրվարի 1-ից: Խումբը նախատեսում է հանդիպումներ ունենալ նախագահի թեկնածուների, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների և հայկական ԶԼՄ-ների հետ: Պատվիրակությունը փետրվարի 15-ին նախատեսում է ներկայացնել միջանկյալ հաշվետվություն: Կարճաժամկետ դիտորդները Հայաստան կժամանեն փետրվարի 14-ին:

Նախընտրական քարոզարշավը մեկնարկում է հունվարի 21-ին:

Այս խորագրի վերջին նյութերը