Լրահոս

16.01.2013 19:36


Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
ՀՀ դատարաններում անկախ երկարատև պայքարից այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Սփյուռքահայ գործարարի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ՄԻԵԴ դիմումը ներկայացնում է Խուդյանի գործով դատավարություների ընթացքում տեղի ուենցած մի շարք խախտումների` մասնավորապես Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով: 
ՀՀ վճռաբեկ դատարանը հերթական անգամ հետևելով իր որդեգրած քաղաքականությանը` օրեր առաջ պարզապես հետ վերադարձրեց սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի վճռաբեկ բողոքը: Ամերիկահայ գործարարը բողոքարկում էր երկու ամիս առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատավճիռը, որով կրկին նրան տուժող չէին ճանաչել: 
Հիշեցնենք, որ սփյուռքահայ գործարարին ՀՀ դատարանները արդեն երկրորդ անգամ տուժող չճանաչեցին: Սրան զուգահեռ, ամերիկահայ գործարարին պատկանող ընկերության կանխամտածված սնանկության փաստով նախաքննության սկսվելուց 2 տարի հետո նոր միայն համալիր փորձաքննություն են նշանակել: Թե ինչ փուլում են այդ փորձաքննությունները, առայժմ ոչ մի նորություն չկա: Իսկ 2 տարի առաջ սկսված և մինչ օրս չավարտվող նախաքննության ժամկետի երկարացումները գործը վերահսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը` ողջամիտ է համարում:
<>,- ասում է ամերիկահայ գործարարի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նշենք, որ սփյուռքահայ գործարարի փաստաբանները դիմել էին վճռաբեկ դատարան, քանի որ գտնում են, որ տուժող ճանաչվելու դեպքում Խուդյանը կկարողանա բացահայտել հանցագործության բոլոր մանրամասները: <>,- ասում է գործարարի մյուս փաստաբան Լեռնիկ Հվհաննիսյանը: 
Այս գործով մինչ օրս ոչ մեղադրյալներ են առաջ քաշվել, ոչ էլ կասկածյալներ, իսկ մինչ ՊԵԿ քննիչը նախաքննում է, Խուդյանի ներդրումներով կառուցված շենքում նույն շարունակվում է բնակարանների վաճառքը:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը