Լրահոս

24.06.2009 17:00


Արա Սաղաթելայն. «Դա աշխատանքային փորձ չունենալու և պետական կառավարման մարմինների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների անարդյունավետ աշխատանքի հետևանք է»

Արա Սաղաթելայն. «Դա աշխատանքային փորձ չունենալու և պետական կառավարման մարմինների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների անարդյունավետ աշխատանքի հետևանք է»

Երբեմն ԶԼՄ-ները՝ հատկապես արտասահմանյան, Հայաստանի պետական պաշտոնյաների օրակարգի մասին ավելի շուտ են տեղեկություն տարածում, քան թե դրանք տեղադրվում են պետական կառույցների պաշտոնական կայքերում։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը սա բացատրում է աշխատանքային փորձ չունենալով և պետական կառավարման մարմինների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների անարդյունավետ աշխատանքով։

-Ավանդույթի և մասնագիտական կրթության բացակայության եզրում գտնվող խնդիր է, որը պետք է լուծվի կրթության և իմպերատիվների միջոցով։ Ուրիշ բան, որ մենք պետք է խոսենք տեղեկատվությունը հավասար պայմաններով տրամադրելու մասին։ Գոյություն ունի տեղեկատվության ողջամիտ շեմ, որը չի կարող չլինել բաց։ Դրա մասին պետք է լուրջ մտածել, և դրա լուծումները պարտավոր ենք տալ։

Ա. Սաղաթելյանը «7օր»-ին նաև տեղեկացրել է, որ այս խնդիրը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» ուսումնասիրության առարկան է եղել, և իրենք պետք է օժանդակեն արդյունավետ համակարգի ստեղծմանը, որը «հնարավորություն կտա առավել թափանցիկ և կանխատեսելի լինել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը