Լրահոս

24.06.2009 18:21


Զարուհի Փոստանջյանի նախաձեռնության տակ ստորագրել է նույնիսկ ադրբեջանցի պատգամավորը

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, որ ԵԽԽՎ-ում «Անպատժելիության դեմ պայքարին» նվիրված նիստի ժամնակ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել ելույթով։

-Ելույթի առանցքն այն էր, որ Եվրախորհրդի անդամ երկրների չափանիշներ չկիրառելը և այդ չափանիշների կիրառման ոչ հետևողականությունը ստեղծում են խնդիրներ թե՛ պետության ներսում, թե՛ պետությունից դուրս,-ասել է նա։

 Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ Զարուհի Փոստանջյանի ելույթին հաջորդել է ադրբեջանցի պատգամավորի՝ Հայաստանին զրպարտող ելույթը։

ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանը երեք նախաձեռնությամբ նախագիծ էր ներկայացրել՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերստեղծել Փաստահավաք խումբը՝ միջազգային փորձագետի ներգրավմամբ, համազեկուցողները մինչև ձմեռային նստաշրջանը զեկուցեն պարատվորությունների կատարման ընթացքի մասին։
«7օր»-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն ասել է, թե նախաձեռնությունը եղել է Ադրբեջանցի պատգամավորի կողմից։

-Այո՛, ադրբեջանցի պատվիրակը ստորագրել է Արցախի փառապանծ հերոսամարտիկ Սասուն Միքայելյանին և մյուսներին բանտերից անհապաղ ազատ արձեկելու պահանջի տակ,- Ստեփան Սաֆարյանի փոխանցմամբ՝ ասել է Զարուհի Փոստանջյանը։

Այն հարցին, թե արդյոք հարցրե՞լ են՝ Սասուն Միքայելյանը կուզենա՞ր, որ ադրբեջանցին ստորագրեր այդ փաստաթղթի տակ, Ստեփան Սաֆարյանն ասել է. «Սասուն Միքայելյանի խնդիրը չէ։ Դա հասարակության պահանջն է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը