Լրահոս

25.06.2009 10:46


Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կրոնական կազմակերպությունների գործունեության և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի 20-ամյակի միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցերին:
Զեկուցումով հանդես է եկել ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը կարևորել է եկեղեցու դերակատարությունը մեր պետականության զարգացման գործում, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Բակո Սահակյանը նշել է, որ հոբելյանական միջոցառումները պետք է վերածվեն համաժողովրդական տոնախմբության:
Խորհրդակցությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Այս խորագրի վերջին նյութերը