Լրահոս

25.06.2009 14:35


Կիրո Մանոյան. «Սա իրավապահների խնդիրը չէ, իրե՛նք չէ, որ որոշումներ են կայացնում»։

Կիրո Մանոյան. «Սա իրավապահների խնդիրը չէ, իրե՛նք չէ, որ որոշումներ են կայացնում»։

Այսօր առավոտյան Արմենիա-Մարիոթ հյուրանոցի առաջ ջավախահայերի և հայաստանյան երիտասարդական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մի ստվար խումբ բողոքի ցույց է կազմակերպել նույն հյուրանոցում հանգրվանած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ՝ Վրաստանի իշխանությունների կողմից Ջավախքում իրականացվող հակահայկական քաղաքականության պատճառով։

Լսելով, որ ոստիկանության և ցուցարարների միջև վիճաբանություն և քաշքշուկ է առաջացել, նրանց է միացել նաև ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ում ոստիկանները ևս քաշքշել են։

Լրագրողների հարցին, թե ինչպես կարելի է նման վերաբերմունք դրսևորել պաշտոնյայի նկատմամբ, Կիրո Մանոյանը պատասխանել է՝ մարդը չէ հարցը.

-Այսօրվա նպատակը Սահակաշվիլիի դեմ ցույցն է։ Գիշերը 12-ին զանգել և ուսուցիչներին վախեցնել, թե չլինի, որ Հայաստան գնաք,  այս ամենի քառապատիկն է։ Ոստիկաննե՛րը չեն թշնամին։ Սա իրավապահների՛ խնդիրը չէ, իրե՛նք չէ, որ որոշումներ են կայացնում։ Չեմ ուզում, որ ոստիկանների վարքը օրվա թեման փոխի։ Մինչև Սահակաշվիլին չլուծի ներկայացված բոլոր հարցերը, բավարարված չեմ լինի։ Ակցիայի նպատակը հենց այն է, որ նա այդ հարցերը լուծի։

Նա նաև նշել է՝ իր  համար զարմանալի է, որ վրացի ոչ մի լրագրող չկա։

«Սահակաշվիլին բավական լավատեսական ելույթ է ունեցել և նշել, որ Ադրբեջանի հետ որևէ խնդիր չունի։ Տարօրինակ չէ՞, որ մեր երկրում աղ ու հացով են դիմավորում նրան» հարցին Կիրո Մանոյանը պատասխանել է.

-Կարծում եմ՝ Սահակաշվիլիի՝ այսօր 2-րդ անգամ  Ծիծեռնակաբերդ գնալը հենց Ադրբեջանի հետ հարաբերությունների ոչ հեզասահ լինելու հետևանք են։ Վրաստանը և Ադրբեջանը փորձել են սահմանը գծել և չեն համաձայնվել։ Այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է Ադրբեջանի հետ։ Ոչ էլ՝ ամեն ինչ հարթ է Հայաստանի հետ։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը