Լրահոս

06.03.2013 12:52


Ուղիղ եթերում ծեծել են Չավեսի մահվան լուրը հայտնող լրագրողին (տեսանյութ)

Ուղիղ եթերում ծեծել են Չավեսի մահվան լուրը հայտնող լրագրողին (տեսանյութ)

Վրդովված ամբոխը ծեծել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան մասին լուրը ուղիղ եթերում հաղորդող RCN հեռուստաընկերության լրագրողին։ «Life News»–ի փոխանցմամբ՝ նա ուղիղ եթեր է մտել Ուգո Չավեսի հիվանդանոցի մոտից, և այն պահին, երբ հաղորդել է, որ Չավեսը մահացել է, նախագահի կողմնակիցները հարձակվել են, հայհոյել և հարվածել լրագրողի գլխին։ Արնահոսող լրագրողին օգնություն չեն ցուցաբերել անգամ մոտակայքում գտնվող իրավապահ մարմինների ներկայացուցիչները։

Հիշցենենք, որ Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը կյանքից հեռացել է մարտի 5–ին։ Նրա մահը վենեսուելացիները սգում են համազգային ողբով։ Չավեսի մահվան կապակցությամն Վենեսուելյաում 7-օրյա սուգ է հայտարարվել:

Այս խորագրի վերջին նյութերը