Լրահոս

08.03.2013 10:24


Վրաց նախարարներից երկուսը ներկայացել են կաղալով, մեկը՝ աչքի կապտուկներով, մյուսն էլ՝ ձեռքը կապած

Վրաց նախարարներից երկուսը ներկայացել են կաղալով, մեկը՝ աչքի կապտուկներով, մյուսն էլ՝ ձեռքը կապած

Վրաց լրագրողները այս մարտի 7-ը հումորով անվանակոչել են «սև հինգշաբթի»։ Բանն այն է, որ այդ օրը կառավարության նիստին վրաց նախարարներից երկուսը ներկայացել են կաղալով, մեկը՝ աչքի կապտուկներով, մյուսն էլ՝ ձեռքը կապած։ 

Պարզվել է, որ գյուղատնտեսության նախարարը ֆուտբոլ խաղալիս վնասել է ոտքը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարն էլ սնոուբորդինգի ժամանակ է ոտքը վնասել, սփյուռքի նախարարի ուսը սայթաքելու հետևանքով է վնասված եղել, իսկ տեսողության վերականգնման համար բուժման կուրս անցնող գաղթականների, տեղահանումների և բռնի տեղափոխվածների հարցերով նախարարի աչքի տակ կապտուկներ են եղել:

Այս իրավիճակը զվարճացրել է նաև կառավարության անդամներին անձամբ, և նրանք չենք կարողացել զսպել իրենց ծիծաղը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը