Լրահոս

23.11.2010 14:28


Մինսկի խմբի համանախագահները ա՞չք կփակեն Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վրա

Մինսկի խմբի համանախագահները ա՞չք կփակեն Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վրա

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ադրբեջանական ԶԼՄ-ները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ադրբեջանին հուժկու հարված տալու մասին ելույթն անընդահատ արծարծելով՝ նրան ագրեսոր են անվանել, և նման մեկնաբանությունից զերծ չեն մնացել նաև հայկական ԶԼՄ-ները։

-Ես՝ որպես զինվորական, կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը ճիշտ բան է ասել՝ մենք հուժկու հարված կհասցնենք, բայց այդ հարվածը կհասցնենք այն ժամանակ, երբ կպաշտպանվենք։ Մեր թշնամին ամեն օր ու ամեն ժամ հարձակողական հայտարարություններ է անում, բայց մենք Ալիևի մասին նման բաներ չենք ասում։ Ի՞նչ է, մտածում եք, որ թշնամին այդքան զենք ու զինամթերքով եթե հարձակվի մեզ վրա, ի՞նչ է, մենք պետք է ձեռքներս ծալած նստենք ու տեսնենք, թե ո՞նց է այդ ամենը մեր գլխին թափվում,-ասել  է նա։

Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքերով՝ պատերազմի հավանականությունը մեծ է, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրենց հայտարարություններով կարծես թե նպաստում են դրան՝ Ադրբեջանին հասկացնելով, որ իրենք աչք կփակեն նրա գործողությունների վրա։

-Հիշո՞ւմ եք, որ Մինսկի խմբի անդամները հայտարարություն արեցին, որտեղ օգտագործել  էին «օկուպացված տարածքներ» բառակապակցությունը, ինչպես նաև ԼՂՀ մայրաքաղաքն անվանել են Խանքենդի։ Ոչ մի անգամ այսպիսի բան չէր եղել. Կազիմիրովի աշխատանքն ու այս մեր ունեցածը այս վերջին գագաթնաժողովին կորցրեցինք, երբ Լիսաբոնյան գագաթնաժողովում ճանաչվեց «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և նշվեց, որ այն ամենակարևորն է։ ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, և այստեղ դիվանագիտություն չէ,-ասել է նա։

Արկադի Տեր-Թադևոսյանը, սակայն, հավելել է, որ որոշակի օբյեկտիվ պատճառներ՝ շարունակական ծրագրային զորավարժությունները, մեր բանակի մարտունակությունը (որի մասին ոչ թե մենք ենք ասում, այլ դրսի փորձագետները) և այլն, կանխում են պատերազմի վերսկսումը։

-Բայց, այնուամենայնիվ, եթե ռազմական գործողություններ սկսվեն, մենք արժանի հակահարված կտանք,-ամփոփել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը