Լրահոս

13.03.2013 01:53


«Բարսելոնան» 4։0 հաշվով ջախջախեց իտալական «Միլանին»(տեսանյութ)

«Բարսելոնան» 4։0 հաշվով ջախջախեց իտալական «Միլանին»(տեսանյութ)

Կատալոնական «Բարսելոնան» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում 4։0 հաշվով ջախջախեց իտալական «Միլանին»։ Միլանում կայացած առաջին խաղում իտալացիները հաղթել էին 2:0 հաշվով։ Արդեն 5-րդ րոպեին Լիոնել Մեսին գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտին Մեսին կրկնապատկեց «Բարսելոնայի» առավելությունը:

Ընդմիջումից հետո 54-րդ րոպեին Դավիդ Վիլյան խփեց դաշտի տերերի երրորդ գնդակը: Ավելացված ժամանակում հակագրոհի արդյունքում Ալբան խփեց նաև չորրորդ գնդակը՝ միանալով քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճած թիմերին:

Ավելի վաղ 1/4 եզրափակիչ էին դուրս եկել Մադրիդի «Ռեալը», Դորտմունդի «Բորուսիան», Թուրինի «Յուվենտուսն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն:

Այս խորագրի վերջին նյութերը