Լրահոս

13.03.2013 10:12


Քվեարկության առաջին փուլում Հռոմի պապ չընտրվեց

Քվեարկության առաջին փուլում Հռոմի պապ չընտրվեց

Հռոմի պապի ընտրության առաջին փուլում 115 կարդինալից բաղկացած գաղտնի ժողովը (կոնկլավ) համաձայնության չի եկել։ Երեկ երեկոյան Սիքստինյան կապելլայի տանիքից դուրս է եկել սև ծուխ, ինչը նշանակում է, որ Հռոմի  պապ առայժմ չի ընտրվել։ 

Եթե Պապի թեկնածու կարդինալներից որևէ մեկը հավաքեր ընտրողների ձայների երկու երրորդը, Կապելլայից սպիտակ ծուխ դուրս կգար։

 

Պապի ընտրությանը հետևող արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ քվեարկությունը հնարավոր է՝ տևի մի քանի օր։

 Հիշեցնենք, որ Բենեդիկտոս 16-րդը փետրվարի 28-ին Պապական գահից հրաժարվել էր։

Այս խորագրի վերջին նյութերը