Լրահոս

15.03.2013 09:43


Պատահար Սարալանջի փողոցում

Պատահար Սարալանջի փողոցում

Մարտի 15-ին` ժամը 02:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր en մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:

Չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի 14 ՕՍ 622 և «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 600 ԼՍ 03 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Սողոմոնյանին:

Տուժածներ` 1970թ. ծնված Վ. Սողոմոնյանը, 1978թ. ծնված Կ. Նազարյանը, 1973թ. ծնված Ա. Պողոսյանը և 1965թ. ծնված Հ. Սևանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը