Լրահոս

15.03.2013 12:00


Սևանի քաղաքապետին «նեղած» աղջկան կանչել են ոստիկանություն (տեսանյութ)

Սևանի քաղաքապետին «նեղած» աղջկան կանչել են ոստիկանություն (տեսանյութ)

«Aravot.am»–ը գրում է, որ Սեւանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից հետո քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ հայտնի միջադեպի ժամանակ մի սեւանցի աղջիկ, լսելով, որ քաղաքապետն ասում է, թե Սեւանը ընտրել է Սերժ Սարգսյանին, ուղիղ նրա երեսին շպրտեց.

«Ոչ, սուտ է, մի կեղծարար էլ դուք եք»։

Քաղաքապետը հենց զրույցի ժամանակ ճշտեց՝ ո՞վ եք դուք, սեւանցի՞ եք: Աղջիկն էլ պատասխանեց. «Պետք չի` դուք իմանաք ով եմ ես, բայց ես գիտեմ, որ դուք կեղծել եք ընտրությունները: Ես դիտորդ եմ եղել, ես տեսել եմ ոնց եք կեղծել»:

«Aravot.am»-ի տեղեկություններով՝  այս խոսքերը սեւանցու՝ Աստղիկ Ղազարյանի վրա թանկ են նստել: Միջադեպից հաշված օրեր անց աղջկան կանչել են ոստիկանություն՝ զրպարտության համար: Այժմ նախաքննություն է ընթանում եւ աղջկան հորդորել են բացատրություն գրել: Վերջինս դա առայժմ չի արել առանց փաստաբանի:

 

Այս խորագրի վերջին նյութերը