Լրահոս

20.03.2013 14:27


Հիմա էլ հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանն է վիրավորել գյումրեցիներին (տեսանյութ)

Հիմա էլ հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանն է վիրավորել գյումրեցիներին (տեսանյութ)

«Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» հաղորդման երեկվա՝ մարտի 19-ի թողարկումը առաջացրել է մի խումբ գյումրեցիների դժգոհությունը: Նրանք այսօր առավոտյան զանգահարել են ԳԱԼԱ հեռուստաընկերության Գյումրու գրասենյակ ու դժգոհել, թե երեկ հաղորդման ժամանակ հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը եւ նրա զրուցակից դերասանը վիրավորել են գյումրեցիներին:

«Ուրեմն լսեք, սրանք ինչ–որ սալաթ են պատրաստում, վարունգ են կտրատում, միջից վարունգի միջինն են հանում ու անվանում «հանածո», բայց լսեք, խնդիրը սա չի, այլ այն, որ բարի լույսով՝առավոտ կանուխ վիրավորեցին բոլոր գյումրեցիներին: Իրար հետ զրուցում են Ֆելիքս Խաչատրյանն ու մի փախած դերասան կա «Դժվար ապրուստ» սերիալից, ասում են էդ հանածոները հավաքեք,  ուղարկենք Լեննական… սա ի՞նչ վերաբերմունք է»,-դժգոհել է հեռուստաընկերության գրասենյակ զանգահարած տիկինը:

«Արմենիա» հեռուստաընկերության մարտի 19-ի «Բարի լույս հայեր» հաղորդման 56:06-րդ րոպեին, աղցան պատրաստող դերասանի կողքին հայտնվում է հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը…

Դերասանը զարմացած դիմում է նրան.

-Ֆելիքս Խաչատրյա՞ն…

Ի պատասխան՝ Ֆելիքս Խաչատրյանն ասում է.

-Ես մի փոքրիկ բան ասեմ՝ գնամ. բոլոր այդ հանածոները առանձին տեղ հավաքի՝ Լեննական եմ ուղարկելու:

Իսկ դերասան Դավիթ Սեխպեյանը լրացնում է.

-Հեսա՛, Լեննականի համար ես շատ մեծ քանակությամբ պատրաստություն եմ տեսել:

Այս խորագրի վերջին նյութերը