Լրահոս

29.06.2009 18:02


Զարուհի Փոստանջյանը միջոցների է դիմելու

Զարուհի Փոստանջյանը միջոցների է դիմելու

-Այն ելույթը, որը ես ունեցա հունիսի 24-ի առավոտյան նիստի ժամանակ, վրդովեցրեց ոչ միայն Դավիթ Հարությունյանին, այլև տիկին Զոհրաբյանին, ով ինձ սպառնաց և ասաց՝ տեսեք, թե ձեզ ինչ եմ անելու։ Այդ սպառնալիքից հետո սկսվեց այս սև PR-ը։ Ես տիկին Զոհրաբյանին խորհուրդ կտայի ելույթ ունենալ ցեղասպանության հարցի վերաբերյալ, Ղարաբաղի հարցերի վերաբերյալ, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների վերաբերյալ, փախստականների վերաբերյալ, Բաքվում, Կիրովաբադում էթնիկ զտումների վերաբերյալ և դրանից հետո միայն փորձեր թուրքի կամ ադրբեջանցու կողմից ստանալ աջակցություն։ Ես այդ ելույթներն ունեցել եմ- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը։

Ինչ վերաբերում է իր մասին վիրավորական հոդվածներին և լուսանկարներին, ապա Զարուհի Փոստանջյանը նշել է, որ ինքը միջոցների է դիմելու, և իր նկատմամբ ոտնձգություն կատարած անձինք պատասխանատվություն են կրելու ու պատժվելու են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը