Լրահոս

21.03.2013 14:28


Իսրայելը կողմ է պաղեստինյան պետության ստեղծմանը

Իսրայելը կողմ է պաղեստինյան պետության ստեղծմանը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել է, որ իր նոր կառավարությունը ձևավորվել է երկու օր առաջ, և նա գտի, որ կան իսրայելա–պաղեստինյան հարաբերություններին առչնվող հարցեր։ «Ես ցանկանում եմ հստակեցնել՝  Իսրայելն ամբողջությամբ կողմ է խաղաղությանը և հիմնահարցի «երկու պետություն երկու ժաղավուրդների համար» սկզբունքի շրջանակներում լուծմանը: Մենք խաղաղության ձեռք ենք մեկնում պաղեստինցիներին։ Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ` մի կողմ դնելով նախապայմանները: Եկեք աշխատենք պատմական փոխհամաձայնության հասնելու վրա, ինչը հնարավորություն կտա մեկընդմիշտ կարգավորել հակամարտությունը»,- ասել է Իսրայելի վարչապետը։

ԱՄՆ նախագահ Օբաման էլ, ով Երուսաղեմում նաև պետք է կարճատև հանդիպում ունենա Պաղեստինի Ինքնավարության ղեկավար  Մահմուդ Աբբասի հետ, ասել է. «Թույլ տվեք վստահեցնել, որ երկարատև խաղաղության հիմքում պետք է ընկած լինի ուժեղ և անվտանգ հրեական պետությունը, որի հարևանը լինելու է ինքնիշխան պաղեստինյան պետությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը