Լրահոս

30.06.2009 10:38


Հսկիչ խորհուրդը հաստատել է Ահմադինեջադի հաղթանակը

Ինչպես տեղեկացնում է AFP գործակալությունը, Իրանի Բարձրագույն օրենսդրական Հսկիչ խորհուրդը հաստատել է հունիսի 12-ին կայացած նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեջադի հաղթանակը։

-Ամբողջական վերստուգումից հետո մենք հաստատում ենք քվեարկության արդյունքները,-հայտարարել է Հսկիչ խորհրդի ղեկավար այաթոլա Ահմադ Ջանաթին։

Համաձայն պաշտոնական տվյալների՝ Մահմուդ Ահմադինեջադին  ձայն է տվել քվեարկության մասնկիցների 63%-ը։

Հունիսի 26-ին 12 անդամից բաղկացած Իրանի սահմանադրության պահապան Հսկիչ խորհուրդը հայտարարել է, որ ստուգմամբ հայտնաբերվել են չնչին խախտումներ, որոնք չեն ազդում քվեարկության արդյունքների վրա։ Ստուգումը երկարաձգվել էր ևս մի քանի օրով, որից հետո վերջնական որոշում է ընդունվել՝ հաստատել քվեարկության արդյունքները։

Իրանի խորհրդարանի որոշման համաձայն՝ հուլիսի 26-ից օգոստոսի 19-ը ընկած ժամնակահատվածում կկայանա նախագահական ընտրություններում հաղթանակ տարած թեկնածուի երդման արարողությունը։

Ըստ «lenta.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը