Լրահոս

30.06.2009 12:11


Անտառում մարդ է մոլորվել

Հունիսի 29-ին, ժամը 09։35-ին ահազանգ է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 11։00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձորի Վարդանանց փողոցի 30/4 տան բնակիչ, 1953 թ. ծնված Սերյոժա Ղուկասյանը գնացել է անտառ ու չի վերադարձել:

Որոնողափրկարարական աշխատանքների է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Ժամը 14։25-ին Վանաձորի հարավ-արեւմտյան՝ «Ղաչաղի ձոր» կոչվող հատվածում, հայտնաբերվել է մոլորված Ս. Ղուկաս­յանը՝ առողջ վիճակում:

ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Այս խորագրի վերջին նյութերը