Լրահոս

30.06.2009 12:10


Իրանը ետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին

Իրանը ետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Այդ որոշումը կայացվել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի Ադրբեջան այցի կապակցությամբ։ Նշենք, որ Իրանը չի ճանաչում Իսրայելի պետությունը։

Նախօրեին Շիմոն Պերեսը աջակցություն էր հայտնել ղարաբաղյան հակամարտության մեջ Ադրբեջանի քաղաքական կուրսին։ Նա հայտարարել էր. «Չնայած «օկուպացիային» դուք կարողացաք պահպանել ձեր մշակույթն ու լավատեսությունը։ Ես հասկանում եմ, թե որքան դժվար է 1 մլն. փախստականների խնդիրը մի երկրի համար, որ բնակչությունն ընդամենը 8 մլն. է»։

Ըստ «Ռեգնում»–ի

Այս խորագրի վերջին նյութերը