Լրահոս

30.06.2009 15:21


Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան 55-ամյակի կապակցությամբ

Մեծարգո Սերժ Ազատի

Արցախի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:
Դուք կարող եք հպարտության զգացումով նայել Ձեր անցած ճանապարհին, քանի որ այդ ամբողջ ընթացքում անձնվիրաբար ծառայել եք հարազատ ժողովրդին և նրա շահերի պաշտպանության գործին: Այսօր էլ, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնը, անում եք հնարավորը համազգային նպատակների ու գաղափարների իրականացման համար:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ հիշարժան տարեդարձի առթիվ և մաղթում ամենայն լավն ու բարին: Թող Աստված երկար կյանք, առողջություն և մեծագույն հաջողություններ պարգեւի Ձեզ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզոր ու բարգավաճ ապագայի:

Խորին հարգանքով՝ Բակո ՍԱՀԱԿՅԱՆ

 

Այս խորագրի վերջին նյութերը