Լրահոս

30.06.2009 16:21


Դատախազությունն ու ՍԴ–ն՝ անթերի կառույցներ

Դատախազությունն ու ՍԴ–ն՝ անթերի կառույցներ

-Ստուգման ընթացքում արձանագրել ենք 444 մլն լրացուցիչ մուտքեր պետբյուջե, այս պահին 224 մլն-ն արդեն հետ է եկել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մեզ տրվել է տեղեկանք, որ մինչ այս տարվա դեկտեմբեր ամիսը մնացած գումարը ևս կվերականգնեն բյուջե,- ներկայացնելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից պետբյուջե կատարած մուտքերի արդյունքները՝ հայտարարել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը։

 ՀՀ գլխավոր դատախազության և Սահմանադրական դատարանի՝ պետական բյուջեի ծախսերի միջոցներն ուսումնասիրելով՝ ՎՊ-ն արձանագրել է՝ սա առաջին դեպքն է, երբ գործ ունենք շատ լավ կազմակերպված տնտեսության հետ։

-Ոչ մի ավելորդություն չի եղել,- ընդգծել է Ի. Զաքարյանն ու ավելեցրել, թե նույնն արձանագրվել է նաև գլխավոր դատախազությունում, պարզապես այստեղ եղել են մի քանի ընթացակարգային խախտումներ։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը