Լրահոս

29.03.2013 17:44


«Բարսելոնայի» դեմ հաջող խաղալու համար Մոուրինյոն խորհուրդներ է տվել ֆրանսիական ակումբին

«Բարսելոնայի» դեմ հաջող խաղալու համար Մոուրինյոն խորհուրդներ է տվել ֆրանսիական ակումբին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խորհուրդներով օգնում է ՊՍԺ-ի մարզչական շտաբին՝ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչում «Բարսելոնայի» հետ հանդիպմանը նախապատրաստվելու համար:

Պորտուգալացի մասնագետը ՊՍԺ-ին է տրամադրել «Բարսելոնայի» եւ «Ռեալի» միջեւ տեղի ունեցած երկու հանդիպումների (1:3; 1:2) տեսաձայնագրությունն ու տեսությունը:

Դրացում պորտուգալացի մարզիչը մանրամասն ներկայացրել է «Բարսելոնայի» թույլ կողմերն ու խնդիրները:

Մոուրինյոն համաձայնվել է օգնել ՊՍԺ-ին՝ ելնելով ֆրանսիական ակումբի  գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի, մարզական տնօրեն Լեոնարդոյի և ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆիի հետ ունեցած լավ հարաբերություններից:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-«Բարսելոնա» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին՝ Փարիզում: Պատասխանը խաղը կկայանա ապրիլի 10-ին:

Այս խորագրի վերջին նյութերը