Լրահոս

30.03.2013 10:16


Հյուսային Կորեան պատերազմական դրության մեջ է մտնում Հարավային Կորեայի հետ

Հյուսային Կորեան պատերազմական դրության մեջ է մտնում Հարավային Կորեայի հետ

Երեկ ուշ երեկոյան Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ղեկավարությունը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ը  պատերազմական դրության մեջ է մտնում հարևան Կորեայի Հանրապետության հետ։ «Այս պահից սկսած՝ կորեական երկու պետությունների հարաբերությունները մտնում են պատերազմական դրության մեջ, և նրանց միջև առկա խնդիրները որոշվելու են ռազմանական կանոններով»,-«Ռիա–Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Հյուսիսիային Կորեայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրեր առաջ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը  ստորագրել էր երկրի հրթիռային ուժերը մարտական պատրաստվածության բերելու մասին հրամանագիրը։ Նպատակը անհրաժեշտության դեպքում Խաղաղ օվկիանոսում և Հարավային Կորեայում ամերիկյան ռազմաբազաներին հարված հասցնելն է։

ԿԺԴՀ–ի հարաբերությունները Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետ կտրուկ սրվեցին փետրվարին Փհենյանի միջուկային փորձարկումներից հետո։ Փհենյանը պաշտոնապես մերժեց ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որով նոր պատժամիջոցներ են մտցվում Հյուսիսային Կորեային նկատմամբ։ Երկրի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ իրենք շարունակելու են միջուկային ծրագրերի իրականացումը։ Իսկ մինչ այդ, պաշտոնական Փհենյանը հայտնել էր 60 տարի առաջ Սեուլի հետ ստորագրված Չհարձակվելու պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին՝ զգուշացնելով, որ կարող է հարավածել հարևանին։ Ի պատասխան՝ Հարավային Կորեան իր զորքերը բերել էր առաջին մարտական պատրաստվածության։

Այս խորագրի վերջին նյութերը