Լրահոս

02.04.2013 14:46


Մահից առաջ Պուտինի հղված Բերեզովսկու նամակը չի հրապարակվի

Մահից առաջ Պուտինի հղված Բերեզովսկու նամակը չի հրապարակվի

Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտնել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված գործարար Բորիս Բերեզովսկու նամակը չի հրապարակվելու: Հիշեցնենք, որ Բերեզովսկին մահանալուց առաջ նամակ էր հղել Պուտինի, որում ներողություն էր խնդրել ՌԴ նախագահից՝ մեծ ցանկություն հայտնելով վերադառնալ Ռուսատան։ 

«Ես չեմ կարդացել նամակը, սակայն հարյուր տոկոսով վստահ եմ, որ այն գոյություն ունի, և Ռուսաստան է բերվել ոմն տղամարդու կողմից»,- Ռիա Նովոստի»–ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իվանովը:
Ավելի վաղ Բերեզովսկու նամակի մասին լրատվամիջոցներին պատմել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այս խորագրի վերջին նյութերը