Լրահոս

04.04.2013 09:55


Հյուսիսային Կորեան երկրի արևելյան սահմաններին բալիստիկ հրթիռներ է տեղակայել

Հյուսիսային Կորեան երկրի արևելյան սահմաններին բալիստիկ հրթիռներ է տեղակայել

Հյուսիսային Կորեան (Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն) երկրի արևելյան սահմաններին միջին հեռահարության «Մուսուդան» տիպի բալիստիկ հրթիռներ է տեղակայել։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են հարավկորեական և ամերիկյան հետախուզական աղբյուրները։

 Իսկ նախօրեին Պենտագոնը տեղեկացրել էր, որ առաջիկա օրերին Միացյալ Նահանգները Խաղաղ օվկիանոսի արևմտյան շրջանում գտնվող Գուամ կղզում կտեղադրի հակաօդային պաշտպանության THAAD համակարգը։

Այս խորագրի վերջին նյութերը